հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ղարաբաղի տարածաշրջանը երբեք չի դառնա ինքնավար. Ադրբեջանի փոխնախագահ

Ղարաբաղի տարածաշրջանը երբեք չի դառնա ինքնավար. Ադրբեջանի փոխնախագահ

Ադրբեջանի փոխնախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ինքնավարությունն անհնար է, գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրը Կովկասի փաստեր լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մուհարրամ Ալիևն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը չի վերադառնա իր նախկին կարգավիճակին և  որ այդ տարածաշրջանը միշտ եղել է Ադրբեջանի տարածքի մաս:

Ադրբեջանի փոխնախագահը հավելել է, որ ռուս խաղաղապահները հինգ տարի տեղակայված կլինեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որից հետո կողմերից մեկը ստիպված կլինի լքել հակամարտության գիծը:

Մուհարրամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում Ադրբեջանի Հանրապետության դրոշի բարձրացման մասին: Նա նշել է նաև, որ այդ շրջաններում գործելու է Ադրբեջանի ազգային արժույթը:

  • Կիսվել: