շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի պարզաբանումը՝ իր նոր սակագնային քաղաքականության վերաբերյալ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի պարզաբանումը՝ իր նոր սակագնային քաղաքականության վերաբերյալ

«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ»-ն իր նոր սակագնային քաղաքականության վերաբերյալ կարևոր պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, ԱՀ կառավարության N626-Ն որոշմամբ ֆիզիկական անձ հանդիսացող բջջային հեռախոսակապի բաժանորդներին 2020թ-ի դեկտեմբերի 1-ից տրամադրվում է «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցից դեպի ներքին և ՀՀ ցանցեր անվճար 180 րոպե և 50 կարճ հաղորդագրություն: Նշված ծավալը սպառելուց հետո գործող, ինչպես նաև առաջարկվող մյուս սակագներին կարող եք տեղեկանալ կցված հղումով:

Վերոնշյալը կներառվի նաև «Ընտանեկան» և «Սմարթֆոն +» փաթեթներում, որտեղ նախևառաջ կհաշվարկվեն տրամադրվող ծավալները, որոնց սպառումից հետո միայն` փաթեթում ներառվածները:

 Ի դեպ, 1-2 ամսից «Ընտանեկան» փաթեթի բաժանորդներն առանց հավելյալ վճարի կստանան համացանցի բազմապատկված արագություն և լրացուցիչ հեռուստաալիքներ:

‼ ԻՆՉԸ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՔ

 Ֆիքսված համացանցի 512 Կբիթ/վ արագություն այլևս չի լինելու:

 Նվազագույնը լինելու է 1 Մբիթ/վ, որը, կառավարության որոշմամբ, մինչև 2021թ-ի ավարտը տրամադրվելու է անվճար: Նույն ժամանակահատվածում պետությունը սուբսիդավորելու է նաև համացանցի հետևյալ սակագները: 

 DSL և Wi-Fi տեխնոլոգիաներով 2 Մբիթ/վ կամ բարձր արագությամբ համացանց ստացող բաժանորդների համար արագությունը կբարձրացվի մինչև 6 Մբիթ/վ:
 Սակայն բաժանորդը նոր` սահմանված 6000 դրամի փոխարեն կվճարի միայն 2000 դրամ:

 Օպտիկամանրաթելային կապով 2 Մբիթ/վ կամ բարձր արագությամբ համացանց ստացողների համար արագությունը կբարձրացվի մինչև 10 Մբիթ/վ,  իսկ բաժանորդը կվճարի 2700 կամ 2100 դրամ` համապատասխանաբար ընդհանուր հիմունքներով կամ տարեկան պայմանագիր կնքելու դեպքում:

 ԿԱՐԵՎՈՐ ԸՆԴԱՌԱՋ ՔԱՅԼ 

 ԱՀ կառավարության որոշմամբ՝ համացանցի 1 Մբիթ/վ արագության անվճար տրամադրման դիմաց փոխհատուցումը կիրառվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից:

 Ֆիզիկական անձ հանդիսացող բջջային հեռախոսակապի բաժանորդների համար կզրոյացվեն նաև դեկտեմբերին դեպի «Ղարաբաղ Տելեկոմի» և ՀՀ ցանցեր զանգերի դիմաց պարտքերը:
 Այդ թվում` թվային և անլար ֆիքսված հեռախոսակապերի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, որոնք կվճարեն միայն դեկտեմբերի բաժանորդավճարը:

 Մարտունու շրջանի ֆիքսված համացանցի բոլոր բաժանորդների համար դեկտեմբերի բաժանորդավճարը կզրոյացվի:

 Մարտակերտի շրջանի ֆիզիկական անձ հանդիսացող ֆիքսված համացանցի բաժանորդների համար դեկտեմբերի բաժանորդավճարը կզրոյացվի:

 Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք զանգահարել նաև 111:

Հարգանքով` Ղարաբաղ Տելեկոմ՛՛:

  • Կիսվել: