ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերմանիայի դեսպանատան մոտ խաղաղ ցույց իրականացնողների ակցիան շարունակվել է Իտալիայի դեսպանատան մոտ

Գերմանիայի դեսպանատան մոտ խաղաղ ցույց իրականացնողների ակցիան շարունակվել է Իտալիայի դեսպանատան մոտ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մոտ:

Այնուհետև մոտ 100 հոգի ցուցարարները շարժվել են դեպի ՀՀ-ում Իտալիայի դեսպանության շենք, որտեղ ներկայացրել են միևնույն պահանջները՝ ՛՛ճանաչել Արցախի անկախությունը՛՛, ՛՛կանգնեցնել երկրորդ Հիտլեր Էրդողանին՛՛, ՛՛բացել աչքերը՛՛:

Դեսպանատունը երկար ժամանակ չարձագանքեց, և խաղաղ ակցիայի մասնակիցները պահանջեցին հանդիպում դեսպանի հետ: 

Ժամեր անց դեսպանը տեղեկացրեց, որ վաղը կհանդիպի ցուցարարների հետ:

 

 

  • Կիսվել: