ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գավառում ծնվել է ևս մեկ արցախցի

Գավառում ծնվել է ևս մեկ արցախցի

Գավառում ծնվել է ևս մեկ արցախցի: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: 

Գավառի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած փոքրիկ Ալենը հետպատերազմյան ժամանակահատվածում հավատի, հույսի և լույսի խորհրդանիշ է,- ասում է նրա մայրիկը՝ Ինեսան:

Պատերազմի օրերին Ալենի ընտանիքը հանգրվանել էր Գավառում: Երեխայի ծնվելուց հետո նրանք պատրաստվում են հայրենի քաղաք՝ Ստեփանակերտ մեկնել:
 
Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչը այցելել է նրանց, շնորհավորել փոքրիկի ծննդյան առթիվ և նվերներ հանձնել:

  • Կիսվել: