հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսուա Ռոշբլուանը կարևորել է Արցախի անկախության կայացման գործում Ռոբերտ Քոչարյանի ներդրումը

Ֆրանսուա Ռոշբլուանը կարևորել է Արցախի անկախության կայացման գործում Ռոբերտ Քոչարյանի ներդրումը

Ես ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր պայքարել են Արցախի անկախության և ինքնիշխանության համար: Նրանց թվում էր Մոնթե Մելքոնյանը, ով իր կյանքը զոհեց: Ուզում եմ նշել նաև Ռոբերտ Քոչարյանի ներդրումը, ով այժմ որոշակի խնդիրներ ունի: Այս մասին «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակում ասել է Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

Ֆրանսուա Ռոշբլուանն խոսել է նաև Արցախի օդային տարածքը բացելու անհրաժեշտության մասին։

Ինչ վերաբերում է ֆրանսիական դատարանների վճռին, որ ադրբեջանական լոբբիի ճնշման տակ անօրինական են համարել համագործակցությունն Արցախի հետ, Ռոշբլուանն ասաց. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Բուրգ լը Վալանս քաղաքի քաղաքապետուհին Արցախի դրոշը պարզել է քաղաքի մուտքի մոտ։ Ստորագրվել է համաձայնագիր  Արցախի և 600 հազար բնակչություն ունեցող Իզերիի միջև։ Առնովիլը նույնպես ճնշման չի ենթարկվում։ Այս քաղաքների  ղեկավարները բողոքարկում են դատարանների վճիռները և կդիմեն ավելի բարձ ատյանների»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: