ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար։ ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում  է հավաքել տեղեկություններ:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ։

Մատաղիս–Ֆիզուլի  հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: 

  • Կիսվել: