հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆավորիտների եռյակում առաջատարը Արայիկ Հարությունյանն է․ սոցիոլոգ

Ֆավորիտների եռյակում առաջատարը Արայիկ Հարությունյանն է․ սոցիոլոգ

Արցախյան նախագահական ընտրություններում առաջին իսկ օրվանից ուրվագծվեց ֆավորիտների եռյակ, որի առաջատարը ինչպես ցույց են տալիս վերլուծությունները Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։ Նման կարծիք InfoPort-ի հետ զրույցում հայտնեց Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գևորգ Պողոսյանը։

«Ճիշտ է մենք հատուկ հետազոտություն չենք արել արցախյան ընտրություններով, սակայն ես ուշիուշով հետևում եմ գործընթացներին, վերլուծում դրանք և կարող եմ ներկայացնել իմ փորձագիտական հետևությունը։ Պետք է նշել, որ Արայիկ Հարությունյանը վայելում է և Երևանի, և Ստեպանակերտի աջակցությունը։ Մեծ է նաև նրա նկատմամբ սոցիալական ցանցերի և մեդիայի աջակցությունը։ Բայց մյուս կողմից մեծ է նաև մրցակցությունը։ Ուստի հաղթանակը շատ բարդ պայքարում կտրվի, քանզի եռյակի մյուս երկու թեկնածուներն էլ՝ ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և արտգործ նախարար Մասիս Մայիլյանը նույնպես Արցախում լայց ճանաչված գործիչներ են, ունեն իրենց հետևորդներին»,- նշեց սոցիոլոգը։

Պատասխանելով այն հարցին՝ թե նշված գործիչներից որոնք են զբաղեցնում պայմանական երկրորդ և երրորդ տեղերը, եթե առաջատարը ուրվագծվել է, սոցիոլոգը նշեց, որ այդ հարցին միանշանակ պատասխան դժվար է տալ․

«Այսօր կարող է Մայիլյանը առաջ անցնել Բալասանյանից, վաղը կարող է պատկերը փոխվել, քանզի մրցակիցների դիրքերը շատ չեն տարբերվում միմյանցից»։

Սոցիոլոգը նաև չբացառեց Արցախում ընտրությունների երկրորդ փուլը, հաշվի առնելով մեծ մրցակցությունը։

  • Կիսվել: