հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը կոչ է անում վերաբացել Լաչինի միջանցքը

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի տարածած հայտարարությունից:

«Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի՝ մեկ ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար ստեղծված ավելի ու ավելի վտանգավոր մարդասիրական իրավիճակը։ Կոչ եմ անում համապատասխան իշխանություններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս ուղղությամբ իրականացվող ջանքերում»:

  • Կիսվել: