շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բաքվում առաջարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել Լեռնային Ղարաբաղ ապրանքներ մատակարարելու համար

Բաքվում առաջարկել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել Լեռնային Ղարաբաղ ապրանքներ մատակարարելու համար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանում գրասենյակի ղեկավար Դրագան Կոզիչին՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
 
Քննարկումների ընթացքում Բայրամովը հայտարարել է «ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական նպատակներով Լաչինի սահմանային անցակետով հայ բնակիչների անցումը շարունակելու հնարավորության մասին՝ բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանմամբ»։
 
Նա նաև նշել է, որ հնարավոր է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ղարաբաղի բնակիչներին կենսապահովման միջոցներով ապահովելու համար։

  • Կիսվել: