շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե փորձես մի թիզ անգամ հող հանձնել, քեզ իմ ձեռքերով կխեղդեմ մեր բալեքի արյան մեջ. Մարգարիտա Խաչատրյան

Եթե փորձես մի թիզ անգամ հող հանձնել, քեզ իմ ձեռքերով կխեղդեմ մեր բալեքի արյան մեջ. Մարգարիտա Խաչատրյան

«Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը որդու զոհվելուց 22 տարի անց կորցրեցի տղայի պես սիրված փեսային: Նա գրել է․

"Սիրելի մայրեր, քույրեր, հարսներ: Կիսում եմ ձեր ցավը, ես էլ որդուս զոհվելուց 22 տարի անց կորցրեցի տղայի պես սիրված փեսայիս:

Ցավ եմ ապրում, որ իմ նման մամաներն ավելացան: Սա ազգային սուգ է, սա պատերազմի անվան տակ ցեղասպանություն է:

Մենք պետք է ուժեղ գտնվենք, ու չպետք է թողնենք, որ, ոմն դասալիքներ խմեն մեր որդիների արյունը, թույլ չենք տա, որ անարգեն մեր որդիների թափած արյունը:

Հ.Գ Կոչ եմ անում վարչապետի աթոռը զբաղացնող անձին. «Եթե նույնիսկ որոշես մի թիզ հող հանձնել, լավ իմացիր որդեկորույս մայրը այլևս ոչինչ չունի կորցնելու, քեզ իմ ձեռքերով կխեղդեմ մեր բալեքի արյան մեջ»:

Փեսաս զոհվեց.՝ «Ո՝Չ ՄԻ ՀԵՏ ՔԱՅԼ» խոսքերը շուրթերին…"։

  • Կիսվել: