շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե մենք հաղթահարենք մահի բարդույթը ապրելու համար, մենք հաղթելու ենք, մենք պետք է բոլորս պատրաստ լինենք զոհվելու, հանուն կյանքի. ԱՀ Նախագահ

Եթե մենք հաղթահարենք մահի բարդույթը ապրելու համար, մենք հաղթելու ենք, մենք պետք է բոլորս պատրաստ լինենք զոհվելու, հանուն կյանքի. ԱՀ Նախագահ

Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով իրենց կյանքը՝ ամեն մի սանտիմետրի համար մեր զինվորները ու սպաները պայքարում են: Այս մասին իր տեսաուղերձում նշել է Արցախի նախագահը, որը այսօր առավոտյան է վերադարձել առաջնագծից:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել մեր սպայական անձնակազմի հերոսությունը, իրականում հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը, և մեզ դա է պետք: Եթե մենք հաղթահարենք այդ բարդույթը ապրելու համար, մենք հաղթելու ենք, մենք պետք է բոլորս պատրաստ լինենք զոհվելու, հանուն կյանքի»: 

Նա նորից շեշտել է, որ հակառակորդը արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլև Ստեփանակերտը սմերչով, պոլոնեզով, տարբեր ամենաժամանակակկից հեռահար հրթիռային համակարգերով, ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր ԱԹՍ-ներ, և չեն դադարում հրթիռակոծել քաղաքը:

«Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈւ-ի զտորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել. նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին՝ Գանձակ քաղաքին: Մենք նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք; խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել»,- նշել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: