ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ․ Ղուլյանը չեղարկել է հանդիպումներն ընտրազանգվածի հետ (տեսանյութ)

Եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ․ Ղուլյանը չեղարկել է հանդիպումներն ընտրազանգվածի հետ (տեսանյութ)

«Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը հետեւում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, եւ եթե ընտրությունների հետաձգման որոշում ընդունելու կարիք լինի, կհայտնի իր դիրքորոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է կուսակցության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հետեւում ենք իրավիճակին, եթե իրական վտանգ զգանք, հանդես կգանք հայտարարությամբ։ Ընտրական գործընթացը պետք է փորձենք հասցնել ավարտին, սակայն մեր ժողովրդի առողջությունը ամեն ինչից վեր է, պետք է անպայման հաշվի առնենք իրավիճակը․ եթե հարկ լինի ընտրությունների հետաձգման հետ կապված որոշում ընդունել, անպայման մեր դիրքորոշումը արտահայտելու ենք»

Ղուլյանը հայտնել է նաեւ, որ իրենց կուսակցությունն այսօր մասնակցել է նախագահ Բակո Սահակյանի մոտ քննարկմանը՝ վերոնշյալ թեմայով։

Նա տեղեկացրեց, որ, պայմանավորված իրավիճակով, չեղարկում են նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդիպումներն ընտրազանգվածի հետ։

  • Կիսվել: