ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Եթե ՀՀ-ն ընտրի Վաշինգտոնյան տարբերակը՝ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ, մենք չենք կարող ոչինչ պարտադրել. Պուտին

Եթե ՀՀ-ն ընտրի Վաշինգտոնյան տարբերակը՝ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ, մենք չենք կարող ոչինչ պարտադրել. Պուտին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր, իհարկե, պետք է, և մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր ՛՛Վալդայ՛՛ ակումբի ժողովի ժամանակ ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։

՛՛Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ՛՛,-մասնավորապես նշեց Պուտինը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։

Ըստ ՌԴ նախագահի՝ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, ապա դա նույնպես հնարավոր է քննարկել։

՛՛Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը, պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը՛՛,-ասաց Վլադիմիր Պուտինը:

  • Կիսվել: