կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի շրջափակման առնչությամբ

Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի շրջափակման առնչությամբ

Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման առնչությամբ:

՛՛Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը մարդկային ծանր տառապանք է պատճառում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և վնասակար ազդեցություն է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վրա։

Էստոնիան կողմերին կոչ է անում հավատարիմ մնալու 2020թ․ նոյեմբերի եռակողմ հայտարարությանը և վերադառնալու խաղաղության բանակցություններին՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: