ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էստոնիան Արցախին 100 հազար եվրո կհատկացնի՝ հումանիտար կարիքները հոգալու համար

Էստոնիան Արցախին 100 հազար եվրո կհատկացնի՝ հումանիտար կարիքները հոգալու համար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար, հայտնում է Poliitika-ն:

Նշվում է, որ նախարարը կառավարությանն առաջարկել է 100 հազար եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար: Կառավարությունն ընդունել է առաջարկը:

 

 

  • Կիսվել: