հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես խաղաղություն եմ ուզում, բայց եթե պատերազմ լինի ես առաջինն եմ մեկնելու պատերազմ․ Արցախի նախագահը հանդիպել է ժողովրդի հետ

Ես խաղաղություն եմ ուզում, բայց եթե պատերազմ լինի ես առաջինն եմ մեկնելու պատերազմ․ Արցախի նախագահը հանդիպել է ժողովրդի հետ

Արցախում ժողովրդի պահանջով նապագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, ասել է, որ Արցախի իշխանությունների նպատակը խաղաղությունն է, բայց եթե լինի պատերազմ նախագահն առաջինն է մեկնելու։

"Եթե կռիվ լինի առաջինը ես եմ գնալու։ Արցախից ես դուրս չեմ գալու, վերջինն եմ լինելու։ Դուք հիմա պաշտոնի կռիվ եք տալիս, առիթն եք օգտագործո՞ւմ։ Դավաճանին ես եմ պատժելու, պետք լինի ծեծելու եմ՝ կրակելու",- տեսանյութում իր խոսքում ասել է Հարությունյանը։

  • Կիսվել: