ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երկրորդ փուլի դեպքում շատ ավելի մեծ խնդիրներ կունենանք. Աշոտ Ղուլյան

Երկրորդ փուլի դեպքում շատ ավելի մեծ խնդիրներ կունենանք. Աշոտ Ղուլյան

Մեկ ամսից ավելի է՝ քարոզում եմ հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի: Պարզ է, որ իմ քվեարկությունն էլ դրա օգտին է։ Այսօր քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախագահ, ԱԺԿ նախագահ, նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը`բարձր գնահատելով իր եւ իր թիմի հնարավորությունները:

Ըստ Աշոտ Ղուլյանի, իրենց անցկացրած քարոզարշավը փաստում է, որ հանրության մեծամասնության մոտ բոլոր այն արժեքները, որոնք ներկայացվել են իրենց կողմից, շատ ճիշտ են ընկալվում, շատ լավ են ընկալվում:

«Այն, ինչը մարդիկ հանդիպումների եւ զրույցների ժամանակ են ներկայացնում, պետք է կարողանան նաեւ իբրեւ սկզբունք, պահել ընտրատեղամասերում»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Ընտրություններին, քաղաքացիների մասնակցության ակտիվությունն ըստ բանախոսի, խոսում է այն մասին, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Արցախի ժողովուրդը տրամադրված է հերթական ժողովրդական, ազատ ընտրություններում ձեւավորելու իր իշխանությունները.

«Հուսով եմ ամեն ինչ կլինի այնպես, որ մեր ժողովուրդը գոհ կմնա ընտրություններից»:


  • Կիսվել: