շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Երկարօրյա դպրոց» ծրագիրն Արցախի մի շարք դպրոցներում արդեն մեկնարկել է

«Երկարօրյա դպրոց» ծրագիրն Արցախի մի շարք դպրոցներում արդեն մեկնարկել է

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ, Բերդաշեն, Աշան, Ասկերանի շրջանի Խրամորթ, Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Հաթերք և Վանք գյուղերում մեկնարկել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ալենուշ Գրիգորյանը:
 
««Երկարօրյա դպրոց»-ին Թաղավարդ գյուղի դպրոցից մասնակցում է 35, Բերդաշենից՝ 155, Աշանից՝ 59, Խրամորթից՝ 56, Մաղավուզից՝ 76, Հաթերքից՝ 260, Վանքից՝ 173 աշակերտ»,- նշեց նա:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 27-ին «Երկարօրյա դպրոց» ծրագրի մեկնարկը կտրվի նաև Մարտունու շրջանի Սոս, Կարմիր Շուկա և Քերթ, Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա, Շուշիի շրջանի Եղցահող, Մարտակերտի շրջանի Չափար համայնքների դպրոցներում:

  • Կիսվել: