կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանում մայրերն ու երեխաները ճանապարհներ են փակել՝ իրականացնելով իրազեկման ակցիաներ

Երևանում մայրերն ու երեխաները ճանապարհներ են փակել՝ իրականացնելով իրազեկման ակցիաներ

Երևանում մայրերը մանկասայլակներով երեխաների հետ ճանապարհներ են փակել՝ իրականացնելով իրազեկման ակցիաներ՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին նաեւ տեղեկացրել են վաղվա հանրահավաքի մասին:

Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:

  • Կիսվել: