հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանի հյուրանոցներում և հյուրանոցային տներում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարումները կիրականացնի պետությունը

Երևանի հյուրանոցներում և հյուրանոցային տներում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարումները կիրականացնի պետությունը

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների արդյունավետ իրականացման շրջանակներում Միքայել Վիրաբյանը հանդիպել է Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

՛՛Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների շրջանում մահացած անձանց ՝ տեղում հուղարկավորումը կազմակերպելու, այնուհետև Արցախ տեղափոխելու հարցը, որի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի հյուրանոցներում և հյուրանոցային տներում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիների կոմունալ վճարումներին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ դրանք կիրականացվեն պետության կողմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ խնդիրների լուծման մեխանիզմները, որոնց գործնականում կյանքի կոչելու պահից քաղաքացիներին կիրազեկվի՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: