ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ն չի ընդունում Արցախի ընտրությունները․ հայտարարություն

ԵՄ-ն չի ընդունում Արցախի ընտրությունները․ հայտարարություն

«Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք  անցկացվում են», այս մասին ասված է ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․

«Այս իրադարձությունը չի կարող կանխակալել  Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝  ուղղված  ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և  դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

ԵՄ-ն պարտաստ է է՛լ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին»։

  • Կիսվել: