ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. Օստրաուսկայտեն

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը. Օստրաուսկայտեն

ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Ռասա Օստրաուսկայտեն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Եվրամիությունը ԵԱՀԿ-ում մտահոգություն է հայտնել 2022 թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և կրկնել է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ամբողջությամբ վերականգնել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: