ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին ներկայացրել է իրավիճակը Արցախում

Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին ներկայացրել է իրավիճակը Արցախում

Այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին ներկայացրի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

՛՛Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը Ֆրանսիայի 173 պատգամավորների, սենատորների և քաղաքապետների ստորագրությամբ հրապարակված այն բաց նամակի հեղինակներից մեկն է, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, իսկ հակառակ դեպքում՝ սատարել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և այդ դիրքորոշումը ամրագրել Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը լիակատար և հիմնովին ճանաչելով՛՛,-նշել է նա։

 

 

  • Կիսվել: