հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էդուարդ Աղաջանյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են ԱՀ-ից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիների խնդիրները

Էդուարդ Աղաջանյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են ԱՀ-ից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիների խնդիրները

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ օպերատիվ շտաբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը քննարկել է Հայաստանում գործող օպերատիվ շտաբի հետ համագործակցության մեխանիզմները, պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքները համադրելու և միասնական թիմով՝ Արցախից ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիների առջև ծառացած խնդիրներին շուտափույթ կերպով լուծումներ տալու համար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:
 
 
 
 
 

  • Կիսվել: