ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 EDS-ի ընդունած բանաձևով կոչ է արվում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը. ՀՀԿ-ն շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ

EDS-ի ընդունած բանաձևով կոչ է արվում դիտարկել Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը. ՀՀԿ-ն շարունակում է աշխատել միջազգային գործընկերների հետ

Դեռևս անցյալ տարի դեկտեմբերին` մինչև Լաչինի միջանցի փակումը, տեղի է ունեցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (EDS) կազմակերպության խորհրդի հավաքը, որտեղ մեր գործընկեր Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքում նախաձեռնվել ու ընդունվել է բանաձև, որով կառույցը դատապարտում է ադրբեջանական ռազմական ագրեսիան, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին ու կոչ է անում Եվրոպական Հանձնաժողովին կասեցնել 2022թ․ հուլիսին ստորագրված ԵՄ-Ադրբեջան գազի գործարքը՝ մինչև ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:

՛՛Բանաձևով նաև կոչ է արվում Եվրոպական միության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ակտիվների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը։

Ինչպես նշված է ՀՀԿ վերջին հայտարարության մեջ, այժմ նույնպես շարունակում ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու, Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը բացահայտելու և միջազգային կառույցների համատասխան մակարդակներով քննադատելու ու հատկապես հստակ գործողությունների կոչ անելու համար։

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: