ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ կարևորությունը շարունակում է արդիական մնալ. Լըմուան

ԵԱՀԿ ՄԽ կարևորությունը շարունակում է արդիական մնալ. Լըմուան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: 

՛՛Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ, և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: