շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել ԼՂ հարցում. Ռուդենկո

ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը պետք է շարունակվի, նրանք կարևոր ներդրում են ունեցել ԼՂ հարցում. Ռուդենկո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ նրանք կարևոր ներդրում են ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում: Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ կարգավորման հիմնարար սկզբունքների արտացոլվել են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դրանցից մեկը վերաբերում է ԼՂ հարակից շրջանների՝ Ադրբեջան վերադարձին, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգությանը, խաղաղապահ գործողություններին, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

«Եռյակը միջազգային ուժեղ աջակցություն ունի և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի վերաբերյալ հարցերի, փոխընդունելի մոտեցումների մշակման համար: Բայց զգուշավոր, առանց շտապելու, երբ ժամանակը գա:

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա համանախագահները կարող են ակտիվություն դրսևորել հայերի և ադրբեջանցիների միջև վստահություն ստեղծող քայլեր ձեռնարկելու համար: Երկխոսության զարգացումը քաղաքացիական հասարակության շրջանակում կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը և քաղաքական ուղու վրա հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը»,-նշել է Ռուդենկոն:

  • Կիսվել: