ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ոչ ոք չի չեղարկել. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ոչ ոք չի չեղարկել. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է Ռեգնումը:

Ռյաբկովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը ոչ ոք չի չեղարկել:

՛՛Այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: