ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են անում օգտվել հրադադարից, բանակցել համանախագահների հովանու ներքո երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու համար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են անում օգտվել հրադադարից, բանակցել համանախագահների հովանու ներքո երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակության ղեկավարները՝  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ  Լը Դրիանը, համատեղ հայտարարությամբ ողջունել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել լիովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց նախորդ պարտավորությունները: Համանախագահող երկրները կարևորում են Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալու հարցում ռազմական գործողությունները չվերսկսելը երաշխավորելու համար Ռուսաստանի իրականացրած միջոցառումները: Նրանք կոչ են անում նաև տարածաշրջանից շուտափույթ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին և բոլոր կողմերին հորդորում հեշտացնել այդ գործընթացը:

Համանախագահող երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցնում են մարդասիրական միջազգային օրենքով սահմանված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակման պարտավորության մասին: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև վերջին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված մարդկանց ինքնակամ, անվտանգ, արժանապատիվ վերադարձի պայմանները երաշխավորելու կարևորությունը:  Ընդգծվել է նաև Լեռնային  Ղարաբաղում և հարակից շրջաններում պատմական և կրոնական ժառանգության պահպանման  կարևորությունը: Համանախագահող երկրները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում լիովին համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ՝ այդ շրջաններում իրենց պարտավորությունները կատարելու և ապահովելու մարդասիրական հասանելիությունը:

Համանախագահող երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին պետություններին՝ հստակ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մարդասիրական իրավիճակը բարելավելու համար: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:  

Համանախագահող երկրները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են օգտվել հրադադարի ռեժիմից ու կայուն և երկարատև խաղաղության բանակցություններ վարել համանախագահների հովանու ներքո: Այդ համատեքստում համանախագահող երկրները կողմերին հորդորում են համանախագահներին ընդունել տարածաշրջանում և պարտավորվել համաձայնեցված ժամանակացույցով առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պահանջում են անհապաղ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին Ղարաբաղի տարածքից: "Մինսկի խմբի համանախագահները պահանջում են տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկանների լիակատար եւ անհապաղ դուրս բերել եւ բոլոր կողմերին կոչ են անում աջակցել այդ մեկնմանը",-նշված է հայտարարության մեջ:

Պատվիրակությունների ղեկավարները Բաքվին եւ Երեւանին հիշեցրել են միջազգային մարդասիրական իրավունքի պարտադիր պահպանման մասին, հատկապես ռազմագերիների փոխանակման եւ աճյունների հայրենադարձության համատեքստում: Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ եւ հանգիստ վերադարձի պայմանների ապահովման կարեւորությունը, այդ թվում ' վերջին մարտական գործողությունների ժամանակ:

"Նախարարներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ պատմական եւ կրոնական ժառանգության պաշտպանության կարեւորությունը ։ Համանախագահող երկրները կոչ են անում Ադրբեջանին եւ Հայաստանին լիովին համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ՝ այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու եւ մարդասիրական հասանելիություն ապահովելու համար", - ասված է հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հիշեցնում են վեճերը լուծելու համար ուժ կամ սպառնալիքի չկիրառելու վերաբերյալ իրենց վճռականությունը: Նրանք ևս մեկ անգամ կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ հակամարտության մնացած բոլոր խնդիրները բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը, որոնց հիմնարար սկզբունքներն ու տարրերը քաջ հայտնի են թե՛ Հայաստանին, և թե՛ Ադրբեջանին: Համանախագահող երկրները շարունակում են հետամուտ լինել իրենց նպատակին, այն է՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումն և բարգավաճմանն ուղղված երկարամյա ջանքերը:

  • Կիսվել: