շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ նախկին համանախագահը՝ ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ նախկին համանախագահը՝ ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Քավանոն ասել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանն ու Ադրբեջանն այժմ ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիայի եզրին են, ինչը կհանգեցնի ավելի մեծ մարդկային տառապանքի ու օտարերկրյա տերությունների լուրջ ռազմական միջամտություն հրահրելու ռիսկի՛՛:

Ըստ Քավանոյի՝ խնդիրը կարող է կարգավորվել ոչ թե ռազմական գործողություններով, այլ՝ բանակցությունների միջոցով:

  • Կիսվել: