ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դիտորդները և լրատվամիջոցների ներկայացուցիչները իրավունք ունեն նկարահանելու ընտրական ողջ գործընթացը

Դիտորդները և լրատվամիջոցների ներկայացուցիչները իրավունք ունեն նկարահանելու ընտրական ողջ գործընթացը

Ընտրատեղամասերում գտնվողները, մասնավորապես՝ դիտորդները և լրատվամիջոցների ներկայացուցիչները, իրավունք ունեն լուսանկարելու և տեսանկարահանելու ողջ ընտրական գործընթացը, առանց ընտրողների գաղտնիության սկզբունքը խախտելու, բացի ընտրացուցակներից:

 

Այս մասին այսօր` մարտի 30-ին, կայացած ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ «Արցախպրես»-ի թղթակցի՝ համապետական ընտրությունները չկեղծելու, արդար ու թափանցիկ անցկացնելու համար ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ այս պահանջները կատարելու ժամանակ ոչ ոք չպետք է ծայրահեղությունների գնա, և ամեն ինչ պետք է իրականացվի օրենքի պահանջին համահունչ:

«Ընտրական հանձնաժողովները լավատեղյակ են և կապահովեն սահմանված կարգը»,- նշել է ԿԸՀ նախագահը:

  • Կիսվել: