ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախի պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

Բաբայանը, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։

Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն՛՛։

  • Կիսվել: