ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել:

«Թանկագին հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք այս բարձր ու պատասխանատու պաշտոնում:

Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին և պետությանը»,- գրել է նա:

Դավիթ Բաբայանն առաջադրված էր Արցախի նախագահի թեկնածու, սակայն երկրորդ փուլ չանցավ:

  • Կիսվել: