երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դավիթ Բաբայանը Բելգիայում հանդիպել է ԵՄ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

Դավիթ Բաբայանը Բելգիայում հանդիպել է ԵՄ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բելգիայում հանդիպել է Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են ՛՛ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՛՛, ՛՛Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության տարբեր դրսևորումներին առնչվող հարցեր՛՛։

Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ողջ քաղաքակիրթ աշխարհին նետված մարտահրավեր էր, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, այդ թվում նաև՝ Եվրոպայի և այլ երկրների համար։

Եվրամիության օրենսդիր մարմնի անդամ շվեդ պատգամավոր Չարլի Վայմերսը հանդիպումից հետո իր թվիթերյան էջում գրել է, որ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ սահմանի Ալիևի դեմ, որպեսզի ՛՛ազատ արձակվեն ռազմագերիներն ու պատանդները, և վերջ տրվի շարունակվող մշակութային ցեղասպանությանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում՛՛:

  • Կիսվել: