հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Դատարանը մերժել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը։

«Այսօր Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը:
Կայացնելով ակնհայտ քաղաքական որոշում՝ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ըննդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը»,-այս մասին Նշված է Սամվել Բաբայանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: