ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դաշուշենում 6 տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքապետ

Դաշուշենում 6 տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքը 180 բնակիչ ունի: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դաշուշենի համայնքապետ Ռուդիկ Ասլանյանը:

«Տեղահանված 6 ընտանիք է հաստատվել մեր գյուղում՝ 30 հոգով: Դպրոց հաճախում է 20 աշակերտ: Քանի որ նախադպրոցական տարիքի երեխաների թիվը փոքր է, գյուղում մանկապարտեզ չի գործում: Համայնքային կենտրոն չունենք. համայնքապետարանը գործունեությունն իրականացնում է գյուղի տներից մեկում։ Այստեղ է տեղակայված նաև բուժկետը: Ունենք բարեկարգ հանդիսությունների սրահ: Ներհամայնքային ճանապարհները խճապատված են»,-ներկայացրել է համայնքապետը՝ հավելելով` գյուղացիներն ապահովված են էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, մշտական գազով։

Համայնքապետի տեղեկացմամբ` բնակիչները շարունակում են արարել սեփական հողի վրա՝ հիմնականում զարկ տալով գյուղատնտեսությունը:

  • Կիսվել: