երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դանակահարություն՝ Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհին. տղամարդը ստացել է թոքի թափանցումով վերք՝ լյարդի վնասումով

Դանակահարություն՝ Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհին. տղամարդը ստացել է թոքի թափանցումով վերք՝ լյարդի վնասումով

2022 թվականի փետրվարի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի «Մարտակերտ» ցուցանակի հարակից տարածքում Դ.Խ.-ի, Օ.Ս.-ի, Դ.Պ.-ի և Մ.Պ.-ի միջև առաջացած փոխադարձ վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին, որի ընթացքում Դ.Խ.-ն իր մոտ պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Դ. Պ.-ին՝ պատճառելով կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թոքի թափանցումով վերք՝ լյարդի վնասումով: Հայտնում է Արցախի դատախազությունը։

Դեպքի առթիվ, 07.02.2022թ. ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական  բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: