չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դա Արցախի Հանրապետության ժողովրդի որոշելիքն է. ԱԺ պատգամավոր

Դա Արցախի Հանրապետության ժողովրդի որոշելիքն է. ԱԺ պատգամավոր

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղին չի համարում Արցախի ներքին քաղաքական հարցերին միջամտությունը, հետևաբար չի մեկնաբանում Արցախի նախագահի ընտրություններում Արայիկ Հարությունյանի առաջադրման որոշումը:

«Ես զերծ կմնամ Արցախի Հանրապետության ներքին քաղաքական իրավիճակների ու իրադարձությունների մասին գնահատական տալուց: Դա Արցախի Հանրապետության ժողովրդի որոշելիքն է», -PrimeNews.am-ին ասաց Արման Աբովյանը:

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացի վերաբերյալ սպասումներին, Աբովյանն ասաց, որ ակնկալում է, որ Արցախի ժողովուրդը ազատ ընտրություն կկատարի: «Մինչ այժմ Արցախի ժողովուրդը կարողացել է ազատ ընտրություն կատարել, և կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինի», -ասաց Աբովյանը:

Նշենք, որ երեկ Ստեփանակերտում Ազատ Հայրենիք կուսակցության համագումարում 2020-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին է հայտարարել Արայիկ Հարությունյանը, որը Արցախի նախկին վարչապետն էր:

  • Կիսվել: