ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին. ԱԻՊԾ

Արցախում ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին. ԱԻՊԾ

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
 
Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։
 
Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին։

  • Կիսվել: