ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բունդեսթագի պատգամավորը մարդկության դեմ հանցագործություն է որակում Արցախի բնակչության թիրախավորումը

Բունդեսթագի պատգամավորը մարդկության դեմ հանցագործություն է որակում Արցախի բնակչության թիրախավորումը

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը մարդկության դեմ հանցագործություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն։

«Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորն՝ ընգդծելով, որ գերմանական մամուլն արդար չի ներկայացնում պատերազմում տեղի ունեցողը։

Պատգամավորի համոզմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որպեսզի պատերազմն ավարտվի և շեշտեց, որ իրենց պատրաստ են գործել հանուն խաղաղության։

 

  • Կիսվել: