երկուշաբթի, մայիս 29
29 / 5 / 2023
Բրյուսելում հայերն ավտոերթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի

Բրյուսելում հայերն ավտոերթ են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքն ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։

Ակցիայի մասնակիցներն ավտոերթով շարժվել են դեպի ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդարանի գրասենյակներ։

Նրանց նպատակն է՝ ուշադրություն հրավիրել Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վրա:

Ակցիային, բելգիահայերից բացի, մասնակցել են նաև հայեր  Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից:

 

  • Կիսվել: