Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի ուղություններում, Թաղավարդի վրա և այլ տեղերում․ Արծրուն Հովհաննիսյան
Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
"Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են",-գրել է նա։
Ավելի վաղ Հովհաննաիսյանը հայտնել էր, որ Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։