ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բլինկենը խոսել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին. Պետդեպ

Բլինկենը խոսել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ մատնանշել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:
 
Տեղեկությունը նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ․ այն հրապարակվել է գերատեսչության կայքում։
 
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն առաջընթաց է արձանագրել երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի ճանապարհին:
 
«Նա ընդգծել է այն զգալի առաջընթացը, որը կողմերը ձեռք են բերել վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղ համաձայնագրի ճանապարհին, և ուշադրություն է դարձրել Բրյուսելում կողմերին ընդունելու Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկին։ Զրույցի ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն ու մասնավոր տարանցման անհրաժեշտությունը», - նշված է հայտարարության մեջ:
Բլինկենը նաև կոչ է արել կողմերին այլ տրանսպորտային երթուղիներ բացել:

  • Կիսվել: