երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բերդաշենի հարցն Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է. Տեղեկատվական շտաբ

Բերդաշենի հարցն Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է. Տեղեկատվական շտաբ

Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին։
 
«Հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում է», - տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հորդորելով հետևել պաշտոնական լուրերին։

  • Կիսվել: