շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բեգլարյանը` ԱՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

Բեգլարյանը` ԱՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

Սահմանադրական փոփոխությունները վաղ թե ուշ լինելու են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով` թեև կառավարման մոդելի հետ կապված վերջնական որոշում դեռևս չկա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում եկել է այն եզրահանգման, որ սահմանադրական փոփոխությունների առանցքում պետք է լինի ԱԺ–ի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը։ Մնում է գործընթացի մեկնարկի մասին ժամկետները որոշել։

«Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված` միաժամանակյա ընտրությունների անցկացումը հղի է լուրջ վտանգներով, իսկ առանձնացված ընտրությունների անցկացման պարագայում այդ վտանգների զգալի մասը կարող են չեզոքանալ, այդ պատճառով սկզբում պետք է տեղի ունենա ԱԺ ընտրություններ, հետո նախագահի ընտրություններ»,- պարզաբանեց նախարարը։
 
Բեգլարյանը չի բացառում, որ իր թեկնածությունն էլ կառաջադրի նախագահական ընտրություններում, թեև այդ մասին խոսելը վաղաժամ է համարում։
 

  • Կիսվել: