կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարութունների իրականացմանը

Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել են ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարութունների իրականացմանը

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ:

Բայրամովն անդրադարձել է տարածաշրջանում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ Ադրբեջանի քայլերին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:

 

  • Կիսվել: