կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաթոյանը՝ Արցախից ՀՀ տեղափոխվածներին ցուցաբերված աջակցության մասին

Բաթոյանը՝ Արցախից ՀՀ տեղափոխվածներին ցուցաբերված աջակցության մասին

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

՛՛Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարի իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք:

Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը:

Թե չափահասների, թե երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար՛՛,-գրել է ա:

 

 
 
 
 

  • Կիսվել: