ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բաթոյանն Արցախից ժամանող քաղաքացիներին հիշեցրել է շուրջօրյա կայանման կետի մասին

Բաթոյանն Արցախից ժամանող քաղաքացիներին հիշեցրել է շուրջօրյա կայանման կետի մասին

Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

՛՛Կայանման կետը գործում է շուրջօրյա՛՛,-հիշեցրել է նա:

 

 
 
 
 

  • Կիսվել: