Բարեկարգվում է Գիշիի խաչմերուկից մինչև Կարմիր շուկա ճանապարհահատվածը
Բարեկարգվում է Մարտունու շրջանի Գիշիի խաչմերուկ կոչվող տեղամասից մինչև Կարմիր շուկա համայնք ընկած ճանապարհահատվածը։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:

«Աշխատանքները սկսվել են սեպտեմբեր ամսվա սկզբին։ Այս պահի դրությամբ բարեկարգվել է մինչև Գիշի համայնք ընկած ճանապարհահատվածը»,-նշեց Ա.Սաղյանը։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։ Շինաշխատանքներն իրականցվում են պետական միջոցներով։



