հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բարձր պաշտոններ զբաղեցնողները կլինեն հանրության համար հասանելի. Արայիկ Հարությունյան

Բարձր պաշտոններ զբաղեցնողները կլինեն հանրության համար հասանելի. Արայիկ Հարությունյան

Մեր հանրապետությունում բարձր պաշտոններ զբաղեցնողներն առաջին հերթին պետք է լինեն հանրության համար հասանելի, աշխատեն թափանցիկ, լինեն մարդկային և հարգվեն հասարակության կողմից՝ հիմքում ունենալով արհեստավարժությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունենալիք կադրային քաղաքականության փոփոխություններին:

Նրա խոսքով՝ ներկայիս քաղաքական գործիչների շրջանակներում կլինեն փոփոխություններ, բայց այսօր դեռ չի քննարկել այդ հարցը:

«Նշանակումների ժամանակ կհիմնավորենք, թե ինչու և ինչ սկզբունքներով է տվյալ անձը զբաղեցնում այդ պաշտոնը: Մենք պատրաստ ենք համագործակցելու քաղաքական բոլոր ուժերի հետ: Մոտ օրերս հանդիպումներ կունենամ խորհրդարան անցած քաղաքական թիմերի, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Միասին մենք պետք է կերտենք բարեկեցիկ և ապահով երկիր: Նշեմ նաև, որ 2021 թվականը լինելու է թռիչքային: Առաջիկա հինգ տարիներին մեր կատարած աշխատանքներով կապացուցենք, որ մենք կարող ենք իրականացնել մեր նախընտրական ծրագիրը»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: